Լրահոս

13.06.2011 14:44


Էլմար Մամեդյարով. «Արտգործնախարարների մոսկովյան հանդիպման ընթացքում առաջընթաց կա»

Էլմար Մամեդյարով. «Արտգործնախարարների մոսկովյան հանդիպման ընթացքում առաջընթաց կա»

Հունիսի 11–ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մոտ 3 ժամ քննարկում է ծավալվել։

Այս մասին, ինչպես տեղակցնում է «APA» գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նա ընդգծել է, որ մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել, և նշել է մոսկովյան բանակցություններում Ղարաբաղի հարցի առաջընթացի մասին.

–Այդուհանդերձ, որոշ բացեր են մնում։ Մենք կզեկուցենք նախագահներին հանդիպման արդյունքների մասին։ Երկրների նախագահները կշարունակեն ԼՂ հարցի շուրջ բանակցությունները Կազանում։

Նախարարի խոսքերով՝ բուռն բանակցություններն արդեն հնարավորություն են ստեղծել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումների անցկացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը