«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ Երևանի Պետական Կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը հունիսի 22-ին մասնակցելու է տարածաշրջանային միջազգային փառատոնին, որտեղ հանդես են գալու տարբեր ժանրերի կոլեկտիվներ, այդ թվում` խմբերգային արվեստի:
Երգչախմբի խմբավար Հովհաննես Միրզոյանը բարձր է գնահատում Ծառուկյան հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի շրջանակներում ցույց տրված աջակցությունը: Քանի որ երգչախումբը հնարավորություն կունենա պատշաճ մակարդակով ներկայանալու տարածաշրջանային այս չափազանց կարևոր միջոցառմանը:
«Մենք ունենք հարուստ մշակույթ և բարձր կատարողական արվեստ և ցավալի կլիներ, որ հնարավորություն չունենանք ակտիվ մասնակցելու ոչ միայն այս, այլև նմանատիպ այլ փառատոններին և մրցույթներին»,-ասում է խմբավարը:
Ծառուկյան հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող Է. Վարդանյանի հավաստիացմամբ իրենք հավատարիմ են իրենց խոսքին և պատրաստ են այսուհետ ևս աջակցելու բոլոր հետաքրքիր գաղափարներին:
Ըստ մասնագիտական գնահատականների, մեր երգչախումբը ունի բոլոր հնարավորությունները մրցույթում հաղթելու համար:
Ավելացնենք, նաև, որ փառատոնին մասնակցելուց բացի, երգչախումբը պատարագ է մատուցելու Բաթումի եկեղեցում, որի մասին հոգևորական թեմը տեղյակ է պահել հայ համայնքին:
Կներկայացվի պատշաճ մակարդակով