Ա. Քանանյան. «Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս բանակցային գործընթացին՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ ԱլեքսանդրՔանանյանը«7օր»–ին ասել է, թե ժամանակն է դուրս պրծնել մինչ այսօր տևած բանակցային գործընթացի արատավոր շրջանակից, քանի որ այն մի օր մեր գլխին չարաչար ջարդվելու է.
«Հայաստանի հանրությունը պետք է հասկանա, որ արցախյան հակամարտության լուծումը հանձնողական, կապիտուլյացիոն ճանապարհով, ՀՀ-ի համար կլինի ոչ թե զարգացման, այլ վերահաս համապետական կործանման երաշխիք: Կարգավորման «հիմնարար սկզբունքների» իրականացման յուրաքանչյուր փորձ կհանգեցնի վատթարագույն ելակետային պայմաններով նոր արյունահեղ պատերազմի: Առկա է բանակցային գործընթացն իրապաշտական նոր հիմքերի վրա փոխադրելու հրամայականը: Վերջերս Ստեփանակերտում հասարակական դաշտի հայտնի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը խոսել է «Ստեփանակերտյան» սկզբունքները ձևակերպելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով պաշտոնական Ստեփանակերտի հանցավոր կրավորականությունը` ինքս էլ պատեհ եմ գտնում հանդես գալ «Քարվաճառյան սկզբունքների» դիրքերից` Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած ցեղասպանական պատերազմում լիակատար ձախողման շնորհիվ ձևավորվել է այժմյան «ստատուս քվոն»։ Մեր վերահսկողությունից դուրս մնացել են նախկինում հայաբնակ և պատմաիրավական առումով Հայաստանին պատկանող ընդարձակ տարածքներ: Տեղի է ունեցել հայ և ադրբեջանական բնակչության վերատեղաբաշխում՝ ըստ վերահսկողության գոտիների: Համանման լուծումներ կիրառվել և վավերացվել են միջազգային հանրության կողմից 1945թ. Եվրոպայի հետպատերազմյան կարգավորման ժամանակ Սիլեզիայում, Պոմերանիայում, Արևելյան Պրուսիայում և Սուդետներում, իսկ վերջերս` Բոսնիայիում, Խորվաթիայում, Կոսովոյում: Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը և բավարարվի այդ երկրին մեր շնորհած մեծագույն զիջմամբ՝ հրադադարով և վերջինիս ամրագրած տարածքային` հայկական կողմի համար առավել քան «փոխզիջումային», իրողություններով: Հարկ է վերսկսել 2007թ. վերջնականապես կասեցված ազատագրված տարածքների համապարփակ վերաբնակեցման գործընթացը: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ու «ճգնաժամային խմբի» փորձագետները խնդրի առթիվ գանգատվում են, թե վերաբնակեցումը ստեղծում է «ֆե ակոմպլի»` «կատարված փաստի» դրությունը: «Կատարված փաստի» դրությունն ամրապնդելու ուղղությամբ ակամա պիտի գործի նաև անձամբ ՀՀ նախագահը, քանզի «հանճարեղ բլեֆի» կամ հանձնելու դիվանագիտությունը շարունակելու դեպքում Սերժ Սարգսյանը, ողջ շրջապատով հանդերձ, անխուսափելիորեն կհանձնվի դաշտային իրողության անողոք դատաստանին: Իսկ սեփական երկրի ու ժողովրդի դեմ օգտագործվելուց հետո Հաագայում հայտնվելն էլ ՀՀ նախագահի համար պետք է նկատվի իրեն սպասվող դժնդակ ճակատագրի մեղմագույն հանգուցալուծում, թեև դրա «շանսերը», ըստ երևույթին, առավել քան սակավ են»։
Ա. Քանանյան. «Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս բանակցային գործընթացին՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»–ին ասել է, թե ժամանակն է դուրս պրծնել մինչ այսօր տևած բանակցային գործընթացի արատավոր շրջանակից, քանի որ այն մի օր մեր գլխին չարաչար ջարդվելու է.

7or.am