Լրահոս

13.06.2011 13:39


Գեղարքունիքում համայնքի ղեկավարները վերընտրվել են

Գեղարքունիքում համայնքի ղեկավարները վերընտրվել են

Երեկ Գեղարքունիքի մարզում ընտրություններ են տեղի ունեցել։ Ակունք համայնքում առաջադրված անկուսակցական Կամո Պողոսյանը ստացել է 68 ձայն, ԲՀԿ–ական Ստեփան Ղազարյանը՝ 740, իսկ ՀՀԿ–ական, նույն համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը՝ 970 ձայն։

Նույն մարզի Գեղհովիտ համայնքում առաջադրված թեկնածուներից անկուսակցական Նահապետ Գևորգյանը ստացել է 199, անկուսակցական Թաթուլ Գրիգորյանը՝ 708, իսկ ՀՀԿ–ական, նույն համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը՝ 1772 ձայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը