Տնտեսական

13.06.2011 13:37


Վատ ապրողների թիվը մեծացել է

Վատ ապրողների թիվը մեծացել է

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին է ներկայացրել «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը բնակչության կացության վրա» սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները։

Այսպիսով, նախաճգնաժամային շրջանի համեմատ «բարելավ կացության» ընտանիքների քանակը կրճատվել է ավելի քան 2 անգամ՝ 54%–ից նվազելով մինչև 25%, իսկ «անբարելավ կացության» ընտանիքների քանակն աճել է 41%–ով՝ 39%-ից հասնելով 70%–ի։

Ընտանիքներն, ըստ նյութական կարողությունների, բաժանվել են աղքատ (25%), համեստ (60,7%), ունևոր (11,7%) և հարուստ (2,6%) խմբերի։

Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ հատկանշական է, որ 55% իրական աղքատներից իրենց այդպիսին են համարում ընդամենը 19–22%-ը, ինչն էլ թուլացնում է սոցիալական ըմբոստության դրդիչները:

Գալիք տարվա սպասումների տվյալներով՝ լավատեսները հոռետեսներից շատ են, վստահները գերազանցում են հուսացողներին։ Առավել լավատես են կանայք, երիտասարդները, ուսանողները, ամուրիները, բարձրագույն կրթություն ունեցողները, պետծառայողները, որոնք, Ա.Ադիբեկյանի խոսքերով, համոզված են, որ պետությունն արտաքին պարտք կվերցնի, բայց իրենց աշխատավարձերը կտա, և ունևորները։

Դրան հակառակ՝ հոռետես են տղամարդիկ, միջնակարգ կրթություն ունեցողները, տարիքավորները, գործազուրկներն ու աղքատները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը