Միքայել Հայրապետյան. «Հարցը հասցեագրեք Սերժ Սարգսյանի պատասխանին սպասողներին»
«7օր»–ի հարցին՝ դուք է՞լ եք համամիտ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պատասխանը ՀԱԿ–ին Սերժ Սարգսյանի պատասխանը չէ, և որ պետք է սպասել երկխոսության վերաբերյալ անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը պատասխանել է.
–Եթե ընդունենք, որ ՀՀ-ն ոչ քրեական, այլ իրավական երկիր է, ապա աշխատակազմի ղեկավարի պատասխանը պետք է համարել որպես իր ղեկավարի պաշտոնական պատասխան: Իսկ եթե դեռ կարծում ենք, որ ՀՀ-ն ավազակապետություն է՝ իր թաթար-մոնղոլական համակարգով, ապա, բացի բացարձակապետի անձնական խոսքից, որևէ այլ խոսք արժեք չունի և չի ներկայացնում ոչընտիրին: Ինչ վերաբերում է Ձեր նշած «Պետք է սպասել երկխոսության վերաբերյալ անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին» հարցադրմանը, ապա այն պետք է հասցեագրել սպասողներին:

7or.am