Ազատամարտիկ. «Հնարավոր կլիներ կանխել Շահումյանի հայաթափումը, եթե այն ժամանակվա քաղաքական իշխանության կողմից մի քիչ աջակցություն լիներ»
Մամլո ասուլիսի ժամանակ Շահումյանի և Գետաշենի հայաթափման մասին խոսելիս «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ Շահումյանի հայաթափումը պայմանավորված է եղել նավթի գործոնով՝Արևմուտքի կոշտ միջամտությամբ:
–Շահումյանի անկումը քաղաքական որոշման արդյունք էր,–ասել է նա ու հավելել, որ հնարավոր կլիներ կանխել Շահումյանի հայաթափումը, եթե քաղաքական իշխանության կողմից մի քիչ աջակցություն լիներ։
–Այդ հարցում դրսից ճնշում է եղել մեր իշխանությունների վրա։ Շահումյանում մենք ուղիղ մեկ ամիս հենց այնպես նստած սպասում էինք հրամանի Գետաշենը, Մարտունաշենը գրավելու համար: Մեզ ամեն օր ասում էին՝ այսօր, վաղը, և մեկ էլ՝ օրերից մի օր, ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործունեության անցավ, ու հարց առաջացավ, թե ինչու էինք մենք մի ամիս նստած սպասում,–ասել է Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ ինքը չի հասկանում՝ ինչու մինչև այսօր մենք չենք կարողանում անցյալից դասեր քաղել։
–Մեզ ասում էին՝ սպասե՛ք, էդ «կրակադիլ» տանկերը կգան, մինչև այսօր դրանք չեն եկել: Հիմա արդեն պարզ է դառնում, որ մեր այն ժամանակվա իշխանությունները քաղաքական ասպարեզում խայտառակ պարտություն էին կրել. եթե մի քիչ օգնություն լիներ, հնարավոր կլիներ Շահումյանը պահել,–ասել է նա։