Լրահոս

13.06.2011 12:20


Մարզպետարան են ներկայացվել կեղծ կատարողական ակտեր

Մարզպետարան են ներկայացվել կեղծ կատարողական ակտեր

1. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում   հարուցվել է քրեական գործ` «Ժեմա» ՍՊ  ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ժեմա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Վարդազարյանը,    ՀՀ Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքի  Շահազիզի փողոցի եւ Կարբի գյուղի համայնքային ճանապարհների  հիմնանորոգման ընթացքում ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային  փաստաթղթերով նախատեսված  շինարարական աշխատանքները, 2007թ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան է ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2 602 700 դրամ գումար: «Ժեմա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով խաբեությամբ գումար հափշտակելու վերաբերյալ նյութերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: 2. Հարուցվել է քրեական գործ` ԲԲ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում   հարուցվել է քրեական գործ` «Էրեբունու շինվերանորոգում» ԲԲ  ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրեբունու շինվերանորոգում» ԲԲ  ընկերության տնօրեն Ա. Այվազյանը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 եւ Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման ընթացքում ամբողջ ծավալով չի կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները եւ 2007-2008թթ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2 887 700 դրամ գումար: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս խորագրի վերջին նյութերը