Կարծիք

14.06.2021 19:30


Քոչարյանի և Նիկոլի թիմերի ու քարոզարշավի ամենապարզ ու միաժամանակ՝ ամենախորը տարբերությունը

Քոչարյանի և Նիկոլի թիմերի ու քարոզարշավի ամենապարզ ու միաժամանակ՝ ամենախորը տարբերությունը

Այդ տարբերությունը զգացվում է՝ սկսած հանրահավաքների մասնակիցների մակարդակից, ընտրողի որակից, բեմում հնչած ելույթներից մինչև ծրագիր։

Մի հատ պարզ համեմատություն եմ բերում երկու ընդամենը մեկ օրվա ծրագրից։

Այսօր՝ հունիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ։ Մուրճն ու ուրագը վերցրել է ու ելույթ է ունենում ջարդել-փշրելու մասին։ Ո՛չ ծրագիր կա, ո՛չ գաղափար կա, ոչ մի բան։ Օրն ավարտում են ռեստորանով, առավոտ մեկ այլ ուղղություն վերցնում։ Նիկոլը միայնակ է, չկա թիմ, բեմի վրա կանգնողները դեկորացիա են ու մարդիկ են, որոնք հետո բեմից պետք է իջնեն, հեռախոսով իրար խոստովանեն, որ Նիկոլը գիժ ա, հաջորդ օրն էլի բեմ ելնեն՝ հստակ համոզումով, որ մեկ է՝ նա գիժ ա։ Ոչ մի այլ միջոցառում չկա, բացի բեմում ճղճղոցից։

Այսօր՝ հունիսի 14-ին, Ռոբերտ Քոչարյանն այցել է Արարատի մարզ։ Ելույթներ են, ծրագրի ներկայացում՝ ինչ Հայաստան են պատկերացնում իրենց իշխանության օրոք։ Զուգահեռ՝ «Հայաստան» դաշինքի շտաբում ասուլիս է տալիս դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը։ Դրան զուգահեռ՝ հրապարակայնորեն ներկայացվում է դաշինքի՝ Իրավական և հակակոռուպցիոն ծրագիրը, ի՞նչ են անելու այս ոլորտներում, երբ գան իշխանության։ Սա դեռ քիչ է, նույն օրվա մեջ նաև մեկ այլ միջոցառմամբ ներկայացնում են «Թվային Հայաստան, Հայաստան ապրելու երկիր» տնտեսական ծրագրի շնորհանդեսը:

Է՛ս է տարբերությունը։ Ռոբերտ Քոչարյանի թիմը լրջորեն կպել է գործի, նրանք չեն բավարարվում ելույթ ունենալով, նրանք հստակ ձեզ տալիս են պատկերացում ա՛յն Հայաստանի, որը իրենք են բերելու։

Նիկոլը միայն ելույթ է ունենում ու վենդետաներից է խոսում, այսինքն, հաջորդ 5 տարին լինելու է նախորդ երեք տարվա պես՝ անկապ ելույթ, երթ, միտինգ ու վենդետա։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը