Կարծիք

14.06.2021 17:42


Արամ Գաբրելյանովի անցկացրած հարցման համաձայն՝ Քոչարյանի օգտին կքվեարկի 44%-ը, իսկ Փաշինյանի օգտին՝ 15%

Արամ Գաբրելյանովի անցկացրած հարցման համաձայն՝ Քոչարյանի օգտին կքվեարկի 44%-ը, իսկ Փաշինյանի օգտին՝ 15%

Իմ աշխատակիցներն ինձ ուղարկել են այն հարցման արդյունքները, որը նրանք այսօր առավոտյան անցկացրել են Երևանում: Բոլորը հարցումներին մասնակցել են հենց փողոցում: Առանց կողմնապահության։ Ես օգտագործել եմ այս տեխնոլոգիան, երբ Ուլյանովսկի թերթերից մեկում տնտեսական հարցերով իմ տեղակալը հաղթել էր քաղաքի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։

«Ահա տվյալները՝ թարմ-թարմ: Հարցվել է 600 մարդ:

Քոչարյանի համար կքվեարկի 44% («Հայաստան» դաշինք՝ խմբ.)

Սարգսյանի համար՝ 16% («Պատիվ ունեմ»՝ խմբ.)

Փաշինյան՝ 15% (ՔՊ՝ խմբ.)

Մնացածը կա՛մ չեն կողմնորոշվում, կա՛մ չեն գնալու, կա՛մ քվեարկելու են այլ քաղաքական ուժերի օգտին»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը