Մնաց 6 օր․ կեղծ խոստումների, տապալվածների եռամյա սև էջը փակվում է
Իշխանությունը հեծնածների այս խմբակը 2018թ․-ին խոստանում էր տնտեսական հեղափոխություն, ՀՆԱ-ի տարեկան միջինը 9,5 տոկոս աճ, հիմա էլ՝ առնվազն 7 տոկոս։
Փոխարենը՝ ուղիղ այդ չափով ավելացրել են պետական պարտքը։
2018թ․-ի համեմատ 2020թ․-ին Հայաստանի Հանրապետության պետական պարտքն աճեց 815,5 միլիարդ դրամով կամ 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ 10 անգամ պակաս չափով՝ 2,8 տոկոսով։
Իրենց համատարած տապալումների հետևանքով թռիչքաձև աճեց պետական պարտքի բեռը․ ապիկար կառավարում և տոտալ անպատասխանատվություն, անսահման պոպուլիզմ և անաշխատ պարգևատրումներ, պինցետով և օղիով COVID-19-ի «դեմ պայքար», հրահրված պատերազմ, խայտառակ պարտություն և այլն։ Այսպիսով գողացան նաև մեր երկրի զարգացման ապագա ներուժից։
2018թ․-ին խոստացել էին նաև օտարերկրյա ներդրումների բում։
Փոխարենը՝ նախորդ երեք տարիներին կապիտալը փախնում է երկրից։
2019թ.-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 0,4 տոկոսով, իսկ ՕՈւՆ-ի զուտ ներհոսքը՝ 41,9 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ.-ին Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈւՆ-ի ներհոսք, քան Հայաստանում: Իսկ արդեն 2020թ․-ին արձանագրված բացասական մնացորդ՝ ՕՈւՆ-ի արտահոսքը շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցեց ներհոսքին:
2018թ․-ին խոստացել էին աղքատության էական կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Հիմա էլ են խոստանում՝ կրկնակի նվազեցնել աղքատությունը։
Փոխարենը՝ ահագնացող գնաճը խժռում է մարդկանց իրական եկամուտները։
2020թ․ հունվարի 1-ից հետո սննդամթերքի միջին գներն աճել են 13 տոկոսով, միջին կենսաթոշակը բարձրացել է 2 անգամ պակաս չափով։
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,5 անգամ ավել է կենսաթոշակի միջին չափից, իսկ 2,5 անգամ՝ նվազագույն չափից։
2018թ․-ի համեմատ՝ 2019թ․-ին աղքատության մակարդակն աճեց 3 տոկոսային կետով՝ դառնալով 26,4 տոկոս։ Համաշխարհային բանկի գնահատմամբ 2020թ․-ին աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։
Եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ։
Ժողովրդագրական բացասական միտումները ևս սաստկացել են։ 2020թ․-ին արդեն եղավ աննախադեպ բացասական արձանագրում՝ մահերը գերազանցեցին ծնվածների թվաքանակը։ Բնակչության բնական հավելաճի բացասական արձանագրումը շարունակվում է նաև այս տարի։ 2021թ․ հունվար-ապրիլին՝ 238-ով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է, Հայաստանից շուրջ 78 հազարով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել է։
2021թ․-ի հունիսի 21-ին բացվելու է բացվելու է նոր ճանապարհ՝ ԴԵՊԻ ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։
Հրատապ կասեցվելու է այս աղետալի անկումը, բուժելու ենք մեր վերքերը, ունենալու ենք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն և ԹՌԻՉՔԱՁԵՎ զարգացում։
«Հայաստան» դաշինքի նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում՝ առնվազն 3 միլիարդ դոլարի։
«Հայաստան» դաշինքը սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմքում դնելու է կենսապահովման նվազագույն բյուջեն՝ եկամուտների ինդեքսավորման գաղափարը։
Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ ապահովելու ենք կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով։
Մենք Հայաստանը դարձնելու ենք ապրելու և հայրենադարձության երկիր։
Հաջորդ երեխայի ծնունդը ընտանիքում դառնալու է զարգացման, սեփական երկրում ամրանալու իրական հնարավորություն։

ՀՅԴ-ական տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Թադևոս Ավետիսյանը