Լրահոս

13.06.2011 10:55


Եմենի իշխանությունները հայտնել են «Ալ Քաիդայի» 21 գրոհայինների սպանության մասին

Եմենի իշխանությունները հայտնել են «Ալ Քաիդայի» 21 գրոհայինների սպանության մասին

Եմենի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի հարավում գտնվող Աբյան նահանգում անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է «Ալ Քաիդայի» ամենաքիչը 21 գրոհային։

Անվտանգության ուժերը Զինջիբար քաղաքում ոչնչացրել են 18, Լաուդերա քաղաքում՝ 3 գրոհային։ Ոչնչացվել է նաև «Ալ Քաիդային» պատկանող զենքի ու զինամթերքի պահեստը։

Շաբաթ օրը գրոհայինների հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է Եմենի անվտանգության ուժերի 5 աշխատակից։

«Gazeta.ru»–ն փոխանցում է, որ նախորդ շաբաթ «New York Times»–ը հայտնել է, որ ԱՄՆ–ն «Ալ Քաիդայի» դեմ ակտիվացրել է գաղտնի գործողությունները՝ այժմ օգտագործելով ոչ միայն անօդաչու, այլ նաև ռազմական ինքնաթիռներ։

Այս խորագրի վերջին նյութերը