Իշխանություն և հեղափոխություն երևույթները անհամատեղելի են, բայց ոչ ներկայիս հայկական իրականությունում
Իշխանություն և հեղափոխություն երևույթները անհամատեղելի են, բայց ոչ ներկայիս հայկական իրականությունում: Բացարձակ իշխանություն ունեցող (դեռ այս պահին) և ընտրողների առնվազն 60 տոկոս ձայներ «վստահաբար» ակնկալող անձը խոսում է ոչ թե բարեփոխումների ծրագրերից, այլ պառակտումից չհագեցած պերմանենտ հեղափոխություն անելու մասին: Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքի համաձայն, սա միայն մի բան է նշանակում՝ մարդը ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը, ըստ այդմ էլ՝ ենթագիտակցաբար դրսևորում է իշխանությունը հետ ստանալու ճիգեր, այդ թվում՝ անմիջապես ընտրությունից հետո միտինգներ հռչակելու միջոցով: Միայն թե մարած պարտատոմսը հանվում է շրջանառությունից:
Իշխանություն և հեղափոխություն երևույթները անհամատեղելի են, բայց ոչ ներկայիս հայկական իրականությունում