Լրահոս

13.06.2011 10:37


Սիրիայի բանակն ընդդիմադիրներից խլել է Ջիսր էշ Շուգուր քաղաքը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Սիրիայի բանակը գրավել է Ջիսր էշ Շուգուր քաղաքը, որտեղ, իշխանությունների խոսքով, մեկ շաբաթ առաջ հակակառավարական բողոքների ժամանակ իրավապահ մարմինների 120 աշխատակից է սպանվել։

«BBC»–ի թղթակիցը, ով գտնվում է Ջիսր էշ Շուգուրում, հայտնում է, որ քաղաքի  փողոցները դատարկ են, մի քանի շենքեր էլ այրվում են։

Սիրիական հեռուստաընկերությունը վստահեցնում է, որ հայտնաբերվել են փոսեր, որտեղ թաղված  են եղել մի քանի տասնյակ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Միևնույն ժամանակ «BBC»–ի թղթակիցը նշում է, որ իրեն միայն մեկ գերեզման են ցույց տվել, որտեղ 7 մարդու դի է եղել։

Սիրիայի  զինվորականները պնդում են, որ գրոհայինները փախել  են Մաարատ ալ Նուման քաղաք, և զորքերը պատրաստվում են նրա գրոհմանն արդեն մոտակա օրերին։

Այս խորագրի վերջին նյութերը