Լրահոս

13.06.2011 10:32


Լիբիայի ապստամբներին չի հաջողվել գրավել Էզ–Զավիա քաղաքը

Լիբիայի ապստամբներին չի հաջողվել գրավել Էզ–Զավիա քաղաքը

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմին, հաղորդում է, որ Էզ–Զավիա քաղաքի պայքարը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերի և ապստամբների միջև ավարտվել է ընդդիմադիր ուժերի պարտությամբ։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ, նրա խոսքերով, ապստամբները ցանկացել են գրավել քաղաքը, սակայն մի քանի ժամ տևած մարտերից հետո հարկադրված են եղել նահանջել։

«Սա ևս մեկ ապացույց է իրենց թուլության և ոչ ժողովրդականության»,–մամլո ասուլիսում հայտարարել է Մուսա Իբրահիմը։ Նա նշել է, որ ապստամբները չեն կարող հասնել ոչ մի հաջողության լիբիական կառավարության դեմ։

Էզ–Զավիա քաղաքի համար պայարն ընթացել է ավելի քան երկու օր ու խլել ամենաքիչը 10 մարդու կյանք։ Զոհվածների թվում են խաղաղ բնակիչներ ու ընդդիմադիր ուժերի զինվորներ։

Մայրաքաղաք Տրիպոլիից ընդամենը 50 կմ հյուսիս–արևմուտք գտնվող Էզ–Զավիա քաղաքը փետրվարի վերջին գրավվել էր Քադաֆիի հակառակորդների կողմից, սակայն մարտի 12–ին կառավարական զորքերը հսկողություն են վերահաստատել քաղաքի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը