Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին
Աշխատանքիս բերումով ես ամեն օր հետևում եմ, թե ինչ են գրում/քննարկում/անում Թուրքիայում և Ադրբեջանում։
Պետք է արձանագրեմ, որ այս օրերին թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում մեծ եռանդով քննարկում են Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Այդ քննարկումներում մեր թշնամիները անկողմնակալ չեն. բոլոր քաղաքական ուժերի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Ն. Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին։
Սակայն այս ամենը չի ավարտվում միայն քննարկումներով. առկա է նաև բացահայտ աջակցություն՝ քարոզչության տեսքով։
Բերեմ միայն մեկ վառ օրինակ։
2021թ. ապրիլի 8-ին Թուրքիայի պետական Ռադիոհեռուստաընկերությունը՝ TRT-ն, որն այդ երկրի պետական գլխավոր քարոզչական ռեսուրսներից է, իր ռուսալեզու տարբերակում հրապարակում է ««Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում. ինչո՞ւ են հայերը լքում իրենց հայրենիքը» վերնագրով։ Վերնագրից անմիջապես հետո նշված է հիմնական պատճառը՝ ըստ թուրքական պետության. «Գլխավոր պատճառը քաղաքական և տնտեսական իրադրությունն է։ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքներից զատ երկրի տնտեսական և ժողովրդագրական հետընթացի մեջ ներդրում են ունեցել նախկին էլիտաները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։... Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց աչքով են տեսել, թե ինչի է վերածել Հայաստանը Թավշյա հեղափոխության ընթացքում հեռացված Քոչարյանի կլանը և չեն ցանկանում դրա վերադարձը»։
Անզեն աչքով կարող ենք տեսնել, որ թուրքական պետական լրատվականի քարոզչությունը բառ առ բառ համընկնում է Հայաստանի կապիտուլիացիոն թիմի քարոզչության հետ։
Այսօրինակ հրապարակումները բազմաթիվ են, ինչը հանգեցնում է միայն մեկ տրամաբանական եզրահանգման. Հայաստանի թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք խնդիր ունեն թուլացնելու և վերացնելու հայկական պետությունը, հետապնդում են նույն շահերը, ինչ ՀՀ-ում դեռևս իշխող կապիտուլիանտն ու իր թիմը։ Որովհետև չի կարող թուրքական պետական լրատվամիջոցի հռետորաբանությունը, բառապաշարն ու քարոզչական թեզը մեկին մեկ համընկնել այն քարոզչական թեզերի հետ, որը տարածում են Արցախն ու Հայաստանի այլ կտորներ թշնամուն հանձնած տգետները։
Ուստի բավական հիմնավոր կարելի է համարել նաև այն ենթադրությունները, որ երեկ մեր գերիների վերադարձը կատարվել է ոչ թե հայկական կողմի ջանքերով (որոնք ըստ էության բացակայել են), այլ մեր թշնամիների կողմից հստակ մտացված ծրագրով՝ ուղղված կապիտուլիանտին աջակցելուն և իջնող վարկանիշը մի քանի տոկոսով բարձրացնելուն։ Չզարմանա՛ք նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կապիտուլիանտը կներկայացնի այլ նմանատիպ «անակնկալ հաղթանակներ»։
Այսպիսի պայմաններում հունիսի 20-ին կա՛մ կկարողանանք հեռացնել դե ֆակտո թուրքամետ իշխանությանը, կա՛մ Հայաստանի տարածքի թուրքացումը կշարունակվի նոր թափով և հայկական ազգանուն ունեցող մարդկանց «շնորհիվ»։

#հակաՀայաստան #սարդարապատ2
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից