Լրահոս

13.06.2011 09:58


Հունիսի 13–ին հայաթափվել են Շահումյանն ու Գետաշենը

Հունիսի 13–ին հայաթափվել են Շահումյանն ու Գետաշենը

1992 թվականի հունիսի 13-ին  Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերի հայ բնակիչները զենքի ուժով տեղահանվեցին ու լքեցին հայրենիքը։

Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը հայկական, միատարր բնակչությամբ բնակեցված տարածք էր, որը մինչև վերջ պայքարել է  իր հայրենիքը պաշտպանելու համար: Շահումյանի շրջանում հայերը թողեցին 11, Գետաշենի ենթաշրջանում՝ 7 հայկական գյուղեր։

Հունիսի 13–ը հիշատակվում է որպես Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայաթափման օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը