Նախնական տվյալներով՝ Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, սակայն չկարողացավ վերցնել խորհրդարանի 2/3–ը
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը նորից հաղթանակ է տարել։
Ներկա պահին հաշվարկված է ձայների 75%–ը, որոնցից 51%–ը բաժին է ընկել Էրդողանին։ Տեղական դիտորդների կարծիքով՝ սա նշանակում է, որ կուսակցությունը մեջլիսում կստանա 328 տեղ, սակայն սա բավարար չէ խորհրդարանի 2/3–ում մեծամասնություն հավաքելու համար, ինչը թույլ կտա սահմանադրությունում փոփոխությունենր կատարաել միակողմանի կարգով։
Ընտրություններում Էրդողանի կուսակցության գլխավոր մրցակիցն է դարձել Հանրապետական –ժողովրդական կուսակցությունը։
Կուսակցությունը մեծ քանակությամբ երիտասարդ թեկնածուների է առաջադրել՝ հույս ունենալով գրավել ընտրողներին իր կողմը։ Նախնական տվյալներով այս կուասկցությունը հավաքել է ձայների 25%–ը։
Ծայրահեղ աջ Ազգայանական շարժումը ստացել է ձայների 13%–ը։
Այս երկու կուսակցություններն էլ հաղաթահարել են խորհրդարան անցնելու նվազագույն շեմը։