Էդ ո՞նց եղավ, որ քո կիրթ եղբայրը հենց էսօր քեզ նման լավություն արեց՝ նախընտրական շրջանում
Շնորհավորում եմ գերիների վերադարձի կապակցությամբ հարազատներին ու բոլորիս։ Աչքներս լույս, որ մեր տղերքը վերադարձան։ Բայց առնվազն նույն այդ գերի ընկածները մի քանի հարց պետք է ունենան դեռևս վարչապետի պաշտանակատար աշխատողին, որն առաջինը ավետեց լուրը, դրեց լուսանկար և էժանագին փիարվեց։
էդ ո՞նց եղավ, որ դու չունես ԱԳ նախարար ու տեղակալներ, դիվանագիտական բլոկդ գործից դուրս է եկել, ու Հայաստանը էս պահին ներկայացնող չկա, դու էլ ամբողջ օրը քարոզարշավի մեջ ես, գինի ու արաղ ես քաշում գլուխդ ու հիմար-հիմար դուրս տալիս, քո ամբողջ աշխատակազմը, պետական ռեսուրսն օգտագործում ես քո հանրահավաքները գոնե մարդկանց ներկայութփյամբ ապահովելու համար, մարդկանց ես քշում-տանում միտինգներիդ․․․ էս պայմաններում էդ ո՞վ վիզ դրեց, որ 15 հոգու բերեց։
Կամ՝ եթե էդ քարտեզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա։ Եթե դու չես արել, դու կապ չունես, դա արել է, օրինակի համար՝ «քո կիրթ եղբայրը», ինձ մոտ հարց կառաջանա՝ էդ ո՞նց եղավ, որ քո կիրթ եղբայրը հենց էսօր քեզ նման լավություն արեց՝ նախընտրական շրջանում։ Կարո՞ղ է պայմանավորվել եք, որ հենց ասես՝ բաց թողնի։ Կարո՞ղ է պայմանավորվել ես, որ բոլորին բաց չթողնի միանգամից, այլ մի 15-15 հոգանոց խմբերով, որ ուրախ լուսանկար հրապարակես ու քեզ ծափահարեն։
Կարո՞ղ է հենց սրա համար էիր ասում՝ գերության մեջ մնացող մեր եղբայրները մեզ կներեն՝ մեկ-երկու ամիս ավելի մնալու համար։ Այսինքն՝ դու մի քանի ամիս արդեն այ էս քաղաքական խաղերով պայմանավորված՝ պահում ես։
Այս հարցերը, կարծում եմ, կառաջանան ոչ միայն հասարակության մեջ մտածող մարդկանց մոտ, այլև գերությունից ազատված մեր հայրենակիցների ու նրանց հարազատների մոտ։ Ինչո՞ւ էին նրանք ապրում դժոխքի մեջ 7-8 ամիս, եթե պաշտոնակատարը կարողանում էր տալ քարտեզները, որը, ըստ նրանց, ոչինչ չի ներկայացնում իրենից։ Եթե կարողանում էիր, ինչո՞ւ չէրիր տալիս, սպասում էիր, որ քարոզարշավին դիշովի փիարվե՞ս։
Ինչ վերաբերում քարտեզների կարևորությանը, դա մասնագետներն արդեն ասում են, չեմ մտնում էդ դաշտ։
Աստված գիտի, թե քանի գերի դեռ ունենք ու սա ինչեր է նախատեսում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից