Պարզվեց՝ ամենանիկոլական շրջանակը շուկան է՝ իր շրջակայքով
Նի-կոլ, վարչապե՛տ
Օրերս քարոզարշավի շրջանակներում Մարտունիում էի։ Պարզվեց՝ ամենանիկոլական շրջանակը շուկան է՝ իր շրջակայքով։ Զրուցել՝ հնարավոր չէր. Նիկո՛լ, եւ՝ վերջ։ Մեկը «տելեվիզրից» ինձ ճանաչեց եւ պատիվ արեց.
-Բայց ինչու Նիկոլ,-սիրալիր հարցնում եմ։
-Հակոբյան ջան, էսքան ժամանակ վաչ մե ղեկավար ժողովրդին չի ասե՝ ես ձեզի սիրում եմ, խոնհարվում եմ ձեր առաջ, ձեր ցավը տանեմ։ Լավ մարդն ա,-նույնքան սիրալիր պատասխանեց տիկինը։
-Բայց նա էդպիսի սովորություն ունի՝ խոնհարվում ա բոլորի՝ այդ թվում նաեւ թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, ամերիկաների առաջ,-զգույշորեն փորձեցի շարունակել զրույցը։
-Ես էլ գիդամ դու խելոք մարդ ես, Նիկոլը ֆռռըցնում ա ըդոնց,-խորամանկ հայացքով ու հաղթական տոնով ազդարարեց տիկինը։
Շոյանքով սեղմելով տիկնոջ ձեռքը՝ հորդորով ավարտեցի մեր զրույցը.

-Կնեղանամ, որ Նիկոլից բացի ուրիշ մեկին ձայն տաք։
Ու էսպես սիրալիր բաժանվեցինք։
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից