Հունիսի 12–ին Մոնթե Մելքոնյանի մահվան 18–րդ տարելիցն է
Վաղը՝ հունիսի 12–ին, լրանում Հայաստանի և Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) մահվան 18–րդ տարին։ Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպել են գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս) և ազատամարտիկ, Մոնթեի մտերիմ ընկեր Վահե Շահմուրադյանը։
Արկադի Տեր–Թադևոսյանն օրագրի միջից Մոնթեի մասին հետաքրքիր տեղեկություններ էր ներկայացում պատերազմական դրվագներից։
«Այն ժամանակ կար կապի խնդիր, քանի որ հայերը շարժական ռադիոյի օգնությամբ լսում էին թշնամու խոսակցությունը, իսկ ադրբեջանցիներն էլ՝ մերը։ Մոնթեի օգնությամբ հնարավոր եղավ լուծել կապի խնդիրը»,–հիշել է Կոմանդոսը։
Ըստ նրա՝ Մոնթեի հաջողության գաղտնիքն այն էր, որ նա ինչ նպատակ դնում էր, ոչ թե լիարժեք կատարում էր, այլ գերակատարում էր։ «Նա ոչ միայն հաջողությամբ պաշտպանում էր իրեն վստահված ճակատը, այլ նաև օգնության էր գնում հարակից շրջանների ճակատների պաշտպանությանը»,–նկատել է Ա. Տեր–Թադևոսյանը։
Վահե Շահմուրադյանն էլ պատմել է, որ երբ Լիբանանում բախումներ են սկսվել պաղեստինցիների հետ, և վտանգված էր այնտեղ բնակվող հայերի կյանքը, Մոնթեն մեկնեց Բեյրութ՝ կազմակերպելու նրանց պաշտպանության հարցը։ Նրա խոսքերով՝ Մոնթեն այնտեղ էր, որտեղ կար հայության պաշտպանության հարց։
Վ. Շահմուրադյանը նշել է, որ Մոնթեն չուներ զինվորական կրթություն, սակայն շատ մեծ փորձ ուներ, որը սկզբում ձեռք էր բերել պաղեստինցի զինվորականներից, իսկ հետո՝ մարտական տարբեր գործողությունների մասնակցելով, սակայն մշակում էր Հայաստանի ռազմավարությունը։

7or.am