Հարցազրույց

12.06.2021 11:40


Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:

Բանախոսը համոզված է.

  • Պարզվում է՝ վարչապետ դառնալով շարունակում են մնալ դեղին մամուլի լրագրող: Երեք տարի է՝ տեսնում ենք զրպարտությունների, վիրավորանքների շարան:
  • ՀՀ այսօրվա իշխանությունները, որ ուզում են վերարտադրվել, նրանք դասական իմաստով անարխիստներ են. նրանց պետություն պետք չէ:
  • Դելիմիտացիա չարած՝ դեմարկացիայի մասին չեն խոսում. սահմանի հարցը քննարկվում է, երբ հստակ է՝ ով է հարևանդ:
  • Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել:
  • Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն այս իշխանություններն իրականում սկսել են քննարկել 2018 թվականից:
  • Ակնհայտ է Շուռնուխում մարդկանց դուրս հանելով հանցագործություն է կատարվել՝ ՀՀ-ում քրեական գործ չեն հարուցում:
  • Չեմ գտել իրավական որևէ փաստաթուղթ, որ ՄԱԿ-ը Հայաստանի անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ քարտեզներով:

Այս խորագրի վերջին նյութերը