Լրահոս

11.06.2011 15:06


Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից ավելի քան 200 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից ավելի քան 200 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխանել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սահմանագծի ողջ երկարությամբ վստահորեն ապահովել ղարաբաղյան դիրքերի անվտանգությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը