Հարցազրույց

12.06.2021 09:57


Այս ընտրություններում պետականության լինել-չլինելու հարց է որոշվելու․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Այս ընտրություններում պետականության լինել-չլինելու հարց է որոշվելու․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանի քաղաքական վերնախավ կոչվածում կա տեսակետ, որ Արցախը ծանր բեռ է ու պետք է դրանից ազատվել, որ լավ ապրել։ Կա նաև տեսակետ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է հանել պետության արտաքին քաղաքական օրակարգից, որ լավ ապրել։

Նիկոլի վարած քաղաքականությունը գործնականում ցույց տվեց, որ վերը նշված տեսակետի կողմնակիցները սխալ են։

Չի՛ կարելի մեր երկրի զարգացման բանալիները դնել մեր հանդեպ թշնամաբար տրամադրված հարևանների մայրաքաղաքներում և սպասել նրանց բարի կամքին։

Խաղաղությունը, բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմանները և տնտեսական փոխհարաբերությունները հաստատվում են ոչ թե զիջումներով, այլ սեփական «Ես»–ի պաշտպանության միջոցով։

Այս ընտրություններն այդ առումով ճակատագրական են լինելու։ Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև։

Այս թեմաների և ներքաղաքական զարգացումների մասին եմ զրուցել Սեմյոն Բաղդասարովի հետ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը