Լրահոս

11.06.2011 14:49


Թուրքիայում ընտրությունների նախօրեին պատգամավորության թեկնածու է սպանվել

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները, Բիթլիս գավառում սպանվել է Դեմոկրատական ձախ կուսակցությունից պատգամավորության թեկնածու Բեդրի Այդինը։

Փամփուշտներով ծածկված  33–ամյա քաղաքական գործչի մարմինը գտել են Կոլուդերե Խիզանի շրջանի արոտավայրերից մեկում։ Դիակը պատահաբար  հայտանաբերած հովիվը տեղի ուենցածի մասին հայտնել  է ոստիկանությանը։

Սպանվածի կայանած ավտոմեքենան հայտնաբերվել է Խիզան–Կոլուդեր մայրուղու 20–րդ կմ–ի վրա՝ սպանության վայրից քիչ հեռու։

Դեպքի վայրից հայտնաբերվել են «Կալաշնիկով» ավտոմտից կրակված  փամփուշտների պարկուճները։ Փաստի  առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ այս դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Ընտրությունները կկայանան վաղը՝ հունիսի 12–ին։

Այս խորագրի վերջին նյութերը