Լրահոս

11.06.2011 14:18


Պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Հունիսի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.50-ի սահմաններում «Շկոդա-Օկտավիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորներից մեկը (տվյալները պարզվում են) տեղում մահացել է, իսկ վարորդն ու  մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը