Կարծիք

11.06.2021 15:39


«Նախկինների» կանչը․ մաս 1․ Խաչատուր Սուքիասյան

«Նախկինների» կանչը․ մաս 1․ Խաչատուր Սուքիասյան
3 տարի շարունակ «նախկիններացավով» տառապող և այդ անունի տակ երկիրը քանդող Նիկոլ Փաշինյանը իր ընտրացուցակի 5-րդ համարի տակ է ներառել ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՆԱԽԿԻՆ՝ Խաչատուր Սուքիասյանին։ Մարդ, ով դեռ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակների անկախ Հայաստանի առաջին օլիգարխն էր և կարելի է նրան համարել ՀՀ օլիգարխիայի «դպրոցի» հիմնադիր։
Նրանք, ովքեր ապրել են ՀՀ անկախացման տարիներին և հիշում են ցուրտ ու մութ տարիները, իհարկե կհիշեն, թէ ինչ համատարած աղքատության ֆոնի վրա է Խաչատուր Սուքիասյանը «ստեղծել» իր կարողությունները։ Մոմի լույսի տակ ծննդաբերող մարդիկ... Նավթավառներ... Հացի հերթեր... Մութ քաղաք, որտեղ փողոցի տերերը՝ փողոցային շներն էին... Համատարած սով, և... ՄԻԼԻՈՆԱՏԵՐ Խաչատուր Սուքիասյան։
Այն բոլոր բաները ինչի մասին կոկորդը ճղում է Նիկոլ Փաշինյանը, ակնառու վերաբերվում են պրն. Սուքիասյանին՝ դղյակներ, թալան... Մի խոսքով չկրկնվեմ։ Հա, չմոռանամ ասել, որ այդ ամենը տեղի է ունեցել պատերազմող երկրում, որտեղ զենքի ահռելի օրհասական կարիք կար։
Բայց դե այստեղ Փաշինյանը չի ասի՝ «փոխանակ բանակը զիներ՝ հարստանում էր...», «դղյակներ էր կառուցում...», «ժողովրդի արյունով ստեղծեց իր կարողությունը...», «թալանեց...», «լափեց...»։ Չէ՞ որ Խաչատուր Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխն է։ Եվ հիմա, միամիտ, իր խոստացած ապագային հավատացող ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը խափելով ստիպում է, որ ընտրեն Հայ օլիգարխիայի հիմնադրին...
P.S. Ստորև բերված է Խաչատուր Սուքիասյանի՝ Ազգային Ժողովի 2021 թվականի ընտրություններին մասնակցելու համար, ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Դատեք ինքներդ, թե ու՞մ է կոչ անում ընտրել Նիկոլ Փաշինյանը։ Դատեք ինքներդ, թե ի՞նչ ապագա է նա խոստանում...
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը