Հունվարի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1970 թ. ծնված Վահրամ Մ.-ի վարած ՙՏոյոտա-Կորոլա՚ մակնիշի ավտոմեքենան ժամը 14.30-ին Թումանյան փողոցի թիվ 27 շենքի մոտ բախվել է 1977 թ. ծնված Բաբկեն Ե.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով երկրորդ «Տոյոտա-Կորոլա»–ն դուրս է եկել մայթ, բախվել էլեկտրական սյանն ու վրաերթի ենթարկել 1967 թ. ծնված Սահականուշ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բախվել էլեկտրական սյանն ու վրաերթի ենթարկել