Մեդվեդևը ՆԳՆ–ում կադրային փոփոխություններ է իրականացրել
Ինչպես փոխանցում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ «Kremlin.ru»–ն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագրեր է ստորագրել ՌԴ ՆԳՆ համակարգում կադրային մի քանի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ դրա՝ ոստիկանության գեներալ–լեյտենանտ Վլադիսլավ Պիոտրովսկին ազատվում է Ռուսաստանի ՆԳՆ Սանկտ–Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի Գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնից։
Մեդվեդևի ստորագրած հրամանագրով ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է ոստիկանության գեներալ–գնդապետ Միխայիլ Սուխոդոլսկին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուխոդոլսկին կզբաղեցնի Ռուսաստանի ՆԳՆ Սանկտ–Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի Գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը։
Մեդվեդևի հրամանագրով ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալների պաշտոնից ազատ են արձակվել Եվգենի Շկոլովը և արդարադատության գեներալ–լեյտենանտ Ալեքսեյ Անիչինը։ ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Գերասիմովը, գեներալ–գնդապետ Վիկտոր Կիրյանովը, ոստիակության գեներալ–լեյտենանտ Իգոր Ալյոշինը և ոստիկանության գեներալ–գնդապետ Ալեքսանդր Սմիռնովը նշանակվել են ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալներ։
Դմիտրի Մեդվեդևի ստորագրած հրամանագրով ոստիկանության գեներալ–մայորի հատուկ աստիճան է շնորհվել ոստիկանության գեներալ–մայոր Սերգեյ Բուլավինին, և նա նշանակվել է պետքարտուղար՝ ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ։