Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Այսօր Մոսկվայում կկայանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի մոսկովյան հանդիպումը համարվում է Կազանում հունիսի 25–ին նախագահներ Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի հանդիպման նախապատրաստությունը։
Նշենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի ժամանակ նշել էին, թե այս հանդիպման ժամանակ քննարկվելու է կարգավորման սկզբունքների վերջնական տարբերակը, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կներկայացվի Կազանի հանդիպման ժամանակ։
Նրանք նշել էին, որ հնարավոր է՝ կարգավորման սկզբունքների վրա աշխատանքն ավարտվի հենց Կազանում։