Լրահոս

11.06.2011 11:23


Երևանի կենդանաբանական այգու կենդանիները, այդ թվում «Էրեբունի-Երևան» տոնախմբության խորհրդանիշ համարվող երկու կարապները, սատկել են

Երևանի կենդանաբանական այգու կենդանիները, այդ թվում «Էրեբունի-Երևան» տոնախմբության խորհրդանիշ համարվող երկու կարապները, սատկել են

Ինչպես հաղորդում է «http://armenology.livejournal.com» կայքը, երեկ հայտնի է դարձել, որ «Էրեբունի-Երևան» տոնախմբության խորհրդանիշ համարվող երկու կարապները սատկել են։

Հոդվածի հեղինակը նշում է, որ այս տրվա մայիսի 28-29-ին Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի բանավոր կարգադրությամբ այգուց անհայտ ուղղությամբ տեղափոխվել են այգուն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանի նվիրաբերած երկու սևաթույր կարապները՝ բերված Ռուսաստանից։  Այս կարապներն ամեն տարի ամառանն ու աշնանը Երևանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականով կենդանաբանական այգուց տեղափոխվում էին Կարապի լիճ և մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգևում։ Կարապների դիերը Կենդանաբանական այգի չեն վերադարձվել, այլ տեղափոխվել են ինչ–որ լաբորատորիա (լաբորատորայի անունը դեռևս հայտնի չէ)՝ մահվան պատճառները հետազոտելու համար։ Անհրաժեշտ է դատախազության ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և պարզել իրողությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ գորշ ամպեր են կուտակվել նաև պերուական ուղտայծերի գլխին։ Վերջին օրերին անհայտ պատճառով սատկել են պերուական ուղտայծերի երկու ձագուկները և արուն։ Մյուս էգը վիժել է, առողջական վիճակը բավական ծանր է, և նրա կյանքին նույնպես վտանգ է սպառնում։ Ենոտական շնիկների նորածին ձագուկներին, վարժեցնելու նպատակով, մոր կաթից կտրել և տեղափոխել են տնային պայմաններ, ինչի հետևանքով ձագուկները սատկել են։

Վերջում հոդվածագիրը հավելում է.

–Մենք` մայրաքաղաքի բնակիչներս, դեռ շարունակելու են քաղել այս «ամստերդամյան» դասերի և «եվրոպական արժեքների» դառը պտուղները, որոնք տրամաբանական և կանխատեսելի զարգացում ունեն` կենդանիների ոչնչացում, լավագույն դեպքում՝ վերադարձ դեպի բնություն, և վերջապես՝ 34 հեկտարանոց «Օլիգարխիկ համալիրի կառուցապատման» ծրագրի իրականացում։

Այս խորագրի վերջին նյութերը