Կարծիք

10.06.2021 17:14


ԷՎՈԼՅՈՒՑԻԱ․ գալիս է ժամանակը, երբ Քոչարյան ասողը հայրենիքն անձերով չչափողն է

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ․ գալիս է ժամանակը, երբ Քոչարյան ասողը հայրենիքն անձերով չչափողն է
Կար ժամանակ, երբ նիկոլ ասողը ամենահայրենասերն էր:
Հետո եկան ժամանակներ, երբ նիկոլ ասողը միայն նրանք էին, որ հայրենք չէին մտածում, ապրում էին ստամոքսահյութով:
Հետո եկան ժամանակներ, երբ նիկոլ ասողը հասարակության ամենաանինքնասեր, անկիրթ, անգաղափար զանգվածն էր:
Հետո եկան ժամանակներ, երբ նիկոլ ասողը ասֆալտը ՀՈՂՈՎ փոխողն էր:
Այդ ժամանակ Քոչարյան ասողը դեռ ռոբասերժական էր:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը միայն ռոբական էր:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը պարզապես քոչարյանական էր:
Այդ ընթացքում նիկոլ ասողը դարձավ հաարակության նստվածքը: Հետո՝ «ժեխ»:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը մտածող էր:
Հետո եկան ժամանակներ, երբ Քոչարյան ասողը հայրենի‘ք մտածողն էր:
Կիրթը:
Գիտակիցը:
Բարձր գիտակցականով արարածը:
Հետո եկավ ժամանակ, երբ Քոչարյան ասողը գեոքաղաքականությունը ճիշտ գնահատողն ու իսկական Հայն է:
Հիմա գալիս է ժամանակը, երբ Քոչարյան ասողը հայրենիքն անձերով չչափողն է:
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը