Լրահոս

11.06.2011 11:05


Հունիսի 12-ին լրանում է ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Յուրի Վաղարշակի Պողոսյանի մահվան 19-րդ տարելիցը

Հունիսի 12-ին լրանում է ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Յուրի Վաղարշակի Պողոսյանի մահվան 19-րդ տարելիցը: ՀՀ Ազգային հերոս Յուրի Պողոսյանի մահվան տարելիցի կապակցությամբ ԼՂՀ ում հունիսի 12-ին տեղի են ունենալու հանդիսավոր միջոցառումներ:

Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին` ՌԴ Վոլգոգրադի մարզում: Արցախյան շարժման սկզբում զբաղվում էր զենքերի և զինատեսակների պատրաստությամբ և վերանորոգմամբ: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990թ. Հադրութում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին  բռնի տեղահանել հայերին:

1991թ. արդեն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում էր: Մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների` Կիչանում, Սրխավենդում, Մարտունիում, Ճարտարում, Քարինտակում, Խանաբադում, Խրամորթում, Կրկժանում, Շուշիի ազատագրմանը:

Կրկժանի ազատագրման ժամանակ Յուրի Պողոսյանը ՀՄՄ-ից ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է հակառակորդի Տ-72 տանկը: 1991-1992թթ. եղել է Խանձաձորի 4-րդ վաշտի հրամանատար: Շուտով նա դառնում է հակառակորդից առգրավված առաջին զրահամեքենաներից մեկի հրամանատարը: Խանաբադի մոտ տեղի ունեցած մարտական գործողության ժամանակ Յուրի Պողոսյանի ՀՄՄ-ն ոչնչացնում է հակառակորդի երեք զրահամեքենա: Յուրի Պողոսյանը զոհվել է 1992 թվականին` Ասկերան-Նախիջևանիկ ճակատում: Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի գերեզմանատանը:

Այս խորագրի վերջին նյութերը