Լրահոս

11.06.2011 10:49


Շվեդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Հունիսի 13-14-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը (Carl Bildt):

Այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-շվեդական համագաործակցության հետագա ընլդայնմանն առնչվող հարցեր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

Այս խորագրի վերջին նյութերը