Աշխարհ

10.06.2021 20:20


Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել

Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը:

Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում:

Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն ուղղված առկա սպառնալիքներն ու մարտահրավները, երկրների ծովային սահմանների ներկա վիճակը և երկու հաստատությունների համագործակցության մի շարք հարցեր:

Նշվում է, որ վերսկվելու են նաև թուրքական և ուկրաինական նավերի բարեկամական այցերը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը