Սիրիայի նախագահը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հետ զրույցից խույս է տվել
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խույս է տվել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցից։
ՄԱԿ–ի ներկայացուցիչ Մարտինա Նեսիրկիի խոսքերով՝ գլխավոր քարտուղարը մեկ անգամ չէ, որ փորձել է խոսել Սիրիայի ղեկավարի հետ, սակայն ամեն անգամ նա անհասանելի է եղել։
Պան Գի Մունը մտադիր էր Բաշար Ասադին իր մտահոգությունները հայտնել Սիրիայում շարունակվող բռնությունների կապակցությամբ։
«BBC»–ի հաղորդմամբ էլ ԱՄՆ–ը խիստ քննադատությամբ է հանդես եկել բողոքավորների գործողությունները դադերեցնելու համար Սիրիայի իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների կապակցությամբ։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե Բաշար Ասադն իր երկիրը տանում է վտանգավոր ճանապարհով։ Փաստաթղթում նաև նշված է, որ ԱՄՆ–ն աջակցում է Սիրիայում բռնությունները դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պահանջի բանաձևին։