Վրաստանի ԱԳՆ–ը կոչ է արել զերծ մնալ Ռուսաստան այցելելուց
«Новости-Грузия»–ն փոխանցում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ռուսաստան այցելելուց։
«Վրաստանի ԱԳՆ–ը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Ռուսաստան այցելելուց, քանի որ այդ երկրում գտնվելն անվտանգ չէ»,–ասվում է ուրբաթ տարածած հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Վրաստանի ԱԳՆ–ի կոչը կապված է Մոսկվայում հունիսի 5–ին տեղի ունեցած՝ վրացի 49–ամյա շինարար Գելա Բլիաձեի սպանության հետ։ Սպանության համար կասկածյալը արագորեն ձերբակալվել է։
Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, թե սպանությունը կատարվել է ազգային պատկանելության պատճառով։