Կարծիք

10.06.2021 12:02


Անձնագրային բաժնում հրաժարվել են քաղաքացուց դիմում ընդունել

Անձնագրային բաժնում հրաժարվել են քաղաքացուց դիմում ընդունել

Սա ի՞նչ լկտիություն է։ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժին, ձե՛զ հետ եմ. սա ի՞նչ լկտիություն է։ Ի՞նչ իրավունք ունեք մարդկանցից դիմումներ չվերցնել։ Դուք պարտավո՛ր եք դիմումն ընդունել ու կա՛մ բավարարել, կա՛մ գրությամբ մերժել։ Որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան դիմել դատարան՝ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով։

Ձեր կապիտուլյանտ ղեկավարը գնա գոռա «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ հրահրի, մարդկանց զրկի տունուտեղից, իսկ դուք անգամ դիմու՞մ չընդունեք։

Անձա՛մբ եմ ձեզնով զբաղվելու։ Ու վայը եկել՝ ձեզ տարել է, եթե վաղն էլ ահազանգ ստացանք, որ որևէ քաղաքացուց հրաժարվել եք դիմում ընդունել։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը