Կարծիք

10.06.2021 11:09


Դավադիր ձեռքով փորձ է արվում կրկնել մարտի 1-ի իրադարձությունները

Դավադիր ձեռքով փորձ է արվում կրկնել մարտի 1-ի իրադարձությունները

Հարգելի իրավապահներ,

Ձեզ եմ դիմում որպես նախկին գործընկեր, ընկեր, քաղաքացի։ Պահը օրհասական է։ Նիկոլ Փաշինյանը բռնության հրապարակային կոչեր է անում, ատելություն և անհանդուրժողականություն է գեներացնում։ Հավատացեք ձեր’ ոչնչով չհիմնավորված անգործության հետևանքով Փաշինյանը հունիսի 21-ը դարձնելու է Մարտի 1: Մի թերագնահատեք նրա ուժերը, խառնակչության և սադրանքի ոլորտում նա անգերազանցելի է և անպայման կհաջողի, եթե մեկ բռունցք չդառնանք և հենց այսօր, այս պահին չդադարեցնեք սպասարկել իր շահերը։

Ձեզ եմ դիմում որպես ծառայակից ընկեր, որպես միասին 10 տարի անցած գաղափարակից։ Առավել, քան երբևէ ժողովուրդը ունի ձեր կարիքը։ Վտանգված է երկրի ապագան։

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության պետ, փոխգնդապետ Արմեն Խաչատուրի Կարապետյան,

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչության պետ, գնդապետ Գեորգի Այվազյան,

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Խուդինյան, ուզում եմ դիմել ձեզ։

Ձեր որոշումից շատ բան է կախված։ Գիտեմ, որ մենք բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը անվտանգ լինի մեր ընտանիքների, մեր երեխաների համար։

Դավադիր ձեռքով փորձ է արվում կրկնել մարտի 1-ի իրադարձությունները։ Ամեն ինչ կախված է ձեզանից։ Ապավինում եմ ձեր գիտակցությանը, վարվեք այնպես, որ առհասարակ լինի պետականություն, որին հնարավոր կլինի ծառայել։ Ձեր խնդիրը մեկն է բոյկոտել քաղաքացիական պատերազմ հրահրող անձի հրամանները։

Ինչպես եղել է միշտ, ես ձեր կողքին կանգնած եմ, կանգնած եմ ամուր, իմ նման շատերն են ձեր կողքին կանգնած։ Մի մտածեք աշխատանքը կորցնելու կամ դատվելու մասին․ կան բավականաչափ ինտուզիաստներ, որոնք բարձրակարգ ու լիովին անվճար կպաշտպանեն ձեզ և ձեր իրավունքները։

Օգնեք մեզ ազատվել քաղաքական քաղցկեղից։ Ժողովրդին միանալ պետք չէ, դուք ունեք հասարակական կարգը պահպանելու առաջնահերթություն, ձեր միակ խնդիրը բռնությունների սադրանքներին չտրվելն է և դավաճանի ապօրինի հրամանները բոյկոտելը։

Սեր և խաղաղություն մեր երկրին, Աստված մեզ հետ։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը