Լրահոս

11.06.2011 09:59


Քադաֆին առաջարկել է ԱՄՆ մասնակցությամբ բանակցություններ սկսել ապստամբների հետ

Քադաֆին առաջարկել է ԱՄՆ մասնակցությամբ բանակցություններ սկսել ապստամբների հետ

Հղում անելով Վաշինգտոնի պաշտոնական անձանց՝ «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ Կոնգրեսը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի անունից նամակ է ստացել, որում նա պատրաստակամություն է հայտնում ապստամբների հետ ԱՄՆ–ի միջնորդությամբ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Փետրվարի կեսերից Լիբիայում երկիրն ավելի քան 40 տարի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք բախումների վերածվեցին կառավարական զորքերի և ապստամբների միջև։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը Լիբիայի ներսում գտնվող կողմերի միջև ու հաշտվել»,–ասվում է նամակի մեջ, որի հավաստիությունը, ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների խոսքերով, դեռևս չի հաջողվել պարզել։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը