Աշխարհ

10.06.2021 10:16


Միլիոնատեր Ավանեսյանի աղջիկը բաժանվել է Սլեպակովից. պատճառը` դավաճանություններն են

Միլիոնատեր Ավանեսյանի աղջիկը բաժանվել է Սլեպակովից. պատճառը` դավաճանություններն են

Հայտնի ռուս հումորիստ, սեփական քառյակների հեղինակ և կատարող Սեմյոն Սլեպակովը նույնիսկ իր ամուսնալուծության մասին հայտնեց բանաստեղծությամբ։ Ամուսնալուծության պատճառների մասին նա չի հայտնել, սակայն նրա մտերիմներն են որոշ փակագծեր բացել։ Սլեպակովի ամուսնության և ամուսնալուծության մասին հոդվածը հրապարակվել է այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։

Միլիոնատեր Ավանեսյանի դստեր` Կարինայի հետ Սլեպակովը ծանոթացել է 2012 թվականին, երեկույթի ժամանակ։ Այն ժամանակ ԶԼՄ–ները գրում էին, որ դա սեր էր առաջին հայացքից։

Կարինան միլիոնատեր և գործարար, «Ակ Բարս» բանկի սեփականատեր Իգոր Ավանեսյանի դուստրն է։ Ավանեսյանը, «Ֆորբսի» տվյալներով, ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում է` 360 մլն դոլար եկամուտով։

Չնայած դրան բոլորն ասում էին, որ Կարինան շատ համեստ է, ընդգծում, որ ինքն ընդհանրապես նման չէ մյուս հաջողակ հումորիստների գլամուրային կանանց։

Հայտնում էին, որ աղջկա հարազատները դեմ էին այս ամուսնությանը, սակայն ինքն անզիջում էր իր որոշման մեջ։

2013 թվականին Սլեպակովը, Forbes–ի վարկածով, համալրեց ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը` 3,5 մլն դոլար տարեկան եկամուտով` առաջ անցնելով իր գործընկերներ Միխայիլ Գալուստյանից և Պավել Վոլյայից։

Դիտորդներից ոմանք նման թռիչքը կապում են նրա հետ, որ Սեպակովն իր աներոջ շնորհիվ սկսեց շահավետ կորպորատիվի պատվերներ ստանալ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից։

Սկզբնական շրջանում հարաբերություններն անթերի էին, այնուհետև ընտանեկան կյանքում խոչընդոտներ սկսվեցին։

Մամուլը սկսեց գրել Սլեպակովի դավաճանությունների մասին։ Լուրերի համաձայն` տղամարդը սիրավեպ է ունեցել թատրոնի և կինոյի աստղ Սվետլանա Խոդչենկովայի հետ։ Թեև ինքը` դերասանուհին, հերքում էր երգիծաբանի հետ ռոմանտիկ կապը։ Վարկած կար նաև հանդերձապահ Նատաշայի հետ նրա կապի մասին, որի հետ Սլեպակովը ընկերություն էր անում մինչև ամուսնությունը, և որի հետ աշխատում ու ընկերություն է անում մինչ օրս։

Ասում են, որ Կարինան երկար չէր հավատում ամուսնու դավաճանություններին, սակայն երիտասարդ կնոջ բարեկամները խուզարկուի գործակալություն էին դիմել` Սլեպակովի վրա կոմպրոմատ գտնելու համար։ Ապացույցներ գտնելուց հետո Կարինան դիմեց ամուսնալուծության։

Սլեպակովն ու իր նախկին կինը նորմալ հարաբերություններ են պահպանել։ Ողջ ունեցվածքը մնացել է արտիստի նախկին սիրեցյալին, սակայն երգիծաբանի եկամուտների վրա դա որևէ կերպ չի անդրադարձել։ Նա հիրավի համարվում է երկրի ամենաունևոր երգիծաբաններից մեկը, նրա եկամուտը տարեկան 200 մլն ռուբլու է հասնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը