Իմ ֆոտոխցիկը Արցախում միշտ հպարտությունն է ֆիքսել, միշտ վայելքն է ֆիքսել, բայց այս անգամ․․․ (լուսանկար)
Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո առաջին անգամ Արցախում էին, չէի կարողանում գնալ, հոգեպես ի վիճակի չէի առերեսվել իրականության հետ։ Արցախ գնալու ընկերոջս առաջարկը մի քանի անգամ մերժել էի, մի անգամ էլ համաձայնվեցի, բայց վերջին պահին էլի հրաժարվեցի գնալ։ Այս անգամ գնացի․․․ Լեն ու բոլ Արցախից մնացել է չորս կողմից երևացող թուրքերով շրջապատված վիրավոր, բայց պայքարող հող։ Իմ ֆոտոխցիկը Արցախում միշտ հպարտությունն է ֆիքսել, միշտ վայելքն է ֆիքսել, բայց այս անգամ․․․
Այս անգամ ավիաբոմբերից առաջացած հսկայական փոսերն է ֆիքսել, որոնց խորությունը մեկ մետրից ավել է, իսկ շառավիղը երկու մետր։ Այս անգամ իմ ֆոտոխցիկ ֆիքսել է վիրավոր, տնքացող, բայց պայքարող և կորցրածը հետ բերելու վճռականությամբ լցված արցախցուն։ Այս անգամ իմ ֆոտոխցիկը ֆիքսել է զինվորի բլինդաժը, որը գերճշգրիտ ավիահարվածներից հետո անճաչելի ինչ-որ բան է դարձել, իմ ֆոտոխցիկն այս անգամ ֆիքսել է զինվորի հագուսը , որը դռոնների հարվածներից գզվել է։ Իմ ֆոտոխցիկը այս անգամ ֆիքսել է զինտեխնիկա, որով քաջարի զինվորները ճնշել են թշնամու առաջխաղացումը, ինչը պատճառ է դարձել մի քանի հարյուր կիլոգրամ կշռող ավիբոմբերի թիրախ դառնալու․․․
Հասկանում եք, Արցախը վիրավոր է, հասկանում եք, Հայաստանը վիրավոր է․․․ Խոտերն անգամ չեն կարողանում թաքցնել այն զարհուրելի իրողությունը, որը 7-8 ամիս առաջ տեղի է ունեցել այս վայրերում․․․ ․․․Ապրումներս ծանր են, մարդկությունը դեռևս չի հնարել այն բառը, որով ես կարող եմ նկարագրել ապրումներս․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից