Աշխարհ

09.06.2021 20:50


Թուրքիայի քաղաքացին Էրդողանին քննադատելու համար դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման

Թուրքիայի քաղաքացին Էրդողանին քննադատելու համար դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքացի Յավուզ Աթանը 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել:

Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն և պատժվում առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։

Թուրքական դատախազությունը քրեական գործ էր հարուցել Աթանի դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ 56-ամյա քաղաքացին սոցցանցերում 2020թ. «Էրդողանի հասցեին վիրավորական 4 գրառում է արել»:

Աթանի փաստաբանը դատական նիստից հետո հայտնել է, որ Թուրքիայում այժմ նույնիսկ մեղք է համարվում մարդկանց արտահայտվելու և քաղաքական քննադատություն անելու իրավունքը:

«Այսօրվա դատական ​​համակարգն այլևս չի կարողանում հանդուրժել նույնիսկ ամենաանշան քննադատությունը»,-ասել է փաստաբանը:

Դատարանի որոշմամբ՝ Աթանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է դրամական փոխհատուցմամբ: Նա Էրդողանին պետք է վճարի 7.000 թուրքական լիրա (մոտ 424.000 դրամ) բարոյական փոխհատուցում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը