Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. թե՛ կրակողը, թե՛ զոհվածները հայեր են (տեսանյութ)
Սոչիում այսօր առավոտյան 10:35-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 դատական կարգադրիչ է սպանվել:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է լրատվամիջոցի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Երկու կարգադրիչ սպանվել է»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը՝ բացատրելով, որ դա տեղի է ունեցել փոխհրաձգության ընթացքում:
Նրա խոսքով՝ միջադեպի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել:
ՌԴ քննչական բաժնից ՏԱՍՍ-ին հայտնել են նաև, որ քննիչները դեպքի վայր են մեկնել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհված դատական կարգադրիչները 35-ամյա Ալբերտ Աղոզյանն ու 36-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն են, փոխանցում է vesti.ru-ն:
Ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական կարգադրիչների վրա կրակ է բացել 61-ամյա «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Վարդան Քոչյանը:
Նա ատրճանակով կրակել է դատական կարգադրիչների վրա:
BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ ավտոտնակների կառուցման «Գրանժ» կոոպերատիվը գործում է 2000-ականների սկզբից: Այնուամենայնիվ, ավտոտնակների փոխարեն դրա տարածքում հայտնվել են բնակելի տարածքներ, որոնք դատարանը ճանաչել է որպես չարտոնված շինություններ: Կոոպերատիվի համահիմնադիրներից են Վարդան Միխայլովիչը և Միխայիլ Վարդանովիչ Քոչյանը:
Ըստ BAZA թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ դեպքի վայրում 3 կարգադրիչ է եղել, նրանցից 1-ին հաջողվել է փախչել:
Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ սպանությունները գործելուց հետո տղամարդն ինքն է հանձնվել ոստիկանությանը:

Աղբյուրը՝ tert.am