Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը Թուրքիայից ժամանող երկրպագուներին չեն ընդունի
Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը:
Այս որոշումը կայացրել է Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և ճամփորդության հետ կապված սահմանափակումները:
Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության երկրի անձնագիր ունեցող էմիգրանտ թուրքերը:

Աղբյուրը՝ ermenihaber.am