Աշխարհ

09.06.2021 13:29


Իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են Նախիջևան-Մաշհադ երքաթգծի հարցը

Իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են Նախիջևան-Մաշհադ երքաթգծի հարցը

Իրանի ճանապարհային ու քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանը տարբեր ոլորտներում պատրաստ է համագործակցել Նախիջևանի և Ադրբեջանի հետ:

Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախարար Էսլամին մեկնաբանություններ է տվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը:

Երկուստեք կողմերը քննարկել են էներգետիկ ու փոխադրումային ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Նախիջևան-Մաշհադ երկաթգիծը գործարկելու և Իրանի միջով Նախիջևանի և Ադրբեջանում այլ տարածքների միջև կապ ստեղծելու հարցը:

Միևնույն ժամանակ, Թալիբովը «ողջունել է տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը` ասելով, որ դրանից կարող են օգտվել տարածաշրջանային բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը»:

Նա հավելել է, որ «Իրանը և Ադրբեջանը միշտ բարեկամներ են եղել և սերտ կապեր են ունեցել»:

Թալիբովն ասել է, որ «Նախիջևանն օգտագործել է բոլոր հնարավորություններն ու կատարել բոլոր ներդրումները երկաթուղային ու ճանապարհային հատվածներում» ու հավելել, որ «երկիրը փոխգործակցություն հաստատելու հարմարություններ է ստեղծել տարածաշրջանային պետությունների համար»:

Երեքշաբթի երեկոյան Իրանի ճանապարհային ու քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին իր գլխավորած պատվիրակությամբ ժամանել է Բաքու:

Իրանցի նախարարը Բաքու հասնելուն պես մամուլի հետ հանդիպմանն անդրադարձել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած իր այցին և ասել, որ «այցի նպատակը այդ հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքներ այցելելն էր փոխադրումների և ապրանքների տարանցման զարգացման զարգացման համածիրում։

Մաշհադ քաղաքն Իրանի հյուսիս-արևելյան Ռազավի Խորասան նահանգի [սահմանակից է Թուրքմենստանին և Աֆղանստանին] կենտրոնն է։

Համաձայն իրանական «Մեհր» լրատվական գործակալության՝ մայիսի 26-ի հրապարակման Մոհամմադ Էսլամին ասել էր․ «Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին»:

Աղբյուրը`hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը