Լրահոս

10.06.2011 17:22


Սահմանը հատել չի հաջողվել

Հունիսի 9-ին, ժամը 08.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում և մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա  Կարեն Մանասյանը:

Ըստ ականատեսների` Կ. Մանասյանն ընկած է եղել «Էրեբունի» պոլիկլինիկայի մոտ:

Նույն օրը, Ժամը 09.40-ին, Կ. Մանասյանը հիվանդանոցում մահացել է:

Դիահերձարանում կատարված զննությամբ նրա մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Պարզվել է, որ հունիսի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 3-րդ փողոցի թիվ 13 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Կ. Մինասյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 28-ամյա Արթուր Հ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 17.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու պահին նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Արթուր Հ.-ն ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը