Կարծիք

09.06.2021 10:35


«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զ․Փոստանջյան

«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զ․Փոստանջյան

ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է՝ ԴԻՄԱՑԵՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ

Մի դրվագ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որի անմիջական ականատեսը ես եմ եղել:

2010 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր և կրում էր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, գիշերվա ժամին ինձ զանգահարեց նրա կինը` Աննա Հակոբյանը, խնդրելով գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ունի՝ կապված անձնական անվտանգության հետ:

Գնացի «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ժամեր շարունակ տեսա Նիկոլ Փաշինյանին նյարդային և վախեցած վիճակում: Նա հայտարարում էր, որ իր վրա տեղի է ունեցել հարձակում և ցանկանում է, որ իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ: Նիկոլ Փաշինյանի ցանկությունը բավարարվեց, նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նա այնտեղ մնաց հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման:

Զարմանա՞լ, թե՞ լալ…

Անձը, ով նույնիսկ մի գիշեր չէր կարողանում դիմանալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ասում է՝ դիմացեք մի քանի ամիս։

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը