Լրահոս

10.06.2011 17:24


Ա. Բախշյանի արձագանքը ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի դասախոսների անստորագիր նամակին

Ազգային Ժողովի ,Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անբահիտ Բախշյանը արձագանքել է նախօրեին ԶԼՄ-ներով իրեն ուղղված բաց նամակին: Պատգամավորի պատասխանում ասվում է. «Հունիսի 9-ին Ֆրանսիական համալսարանի մի խումբ դասախոսներիդ կողմից ինձ ուղղված բաց նամակում բարձրացված խնդիրներն իսկապես մտահոգիչ են, եւ ոչ միայն ես, այլեւ Հանրապետությունում կրթության պատասխանատու այլ անձինք նույնպես պարտավոր են անդրադառնալ նշված խնդիրներին:   Գնահատելով անձիս նկատմամբ ձեր վստահությունը` ինձ մտահոգեց մեկ այլ երևույթ` նամակի հեղինակները գիտե՞ն արդյոք անստորագիր նամակներին չանդրադառնալու նորմի մասին, ինչո՞ւ նամակի տակ չկան ձեր ստորագրությունները, ո՞ւմ հետ և ինչպե՞ս կապվեմ, եթե նամակում բարձրացված խնդիրները քննարկելու ժամանակ ծագեն հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ լինի հեղինակների պարզաբանումները: Ի վերջո, երբ ես ստանամ վերոնշյալ նամակում բարձրացված խնդիրների պարզաբանման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպե՞ս իրազեկեմ ձեզ Ֆրանսիական համալսարանի մի խումբ հարգելի դասախոսներ: Պատրաստ եմ ձեր խնդրանքով նամակում արծարծված խնդիրները լիազոր մարմիններում նեկայացնել եւ լուծում պահանջել` ձեզ հետ համագործակցելու պայմանով»:

Այս խորագրի վերջին նյութերը