Աշխարհ

09.06.2021 09:19


«ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր». ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար

«ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր». ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բանակցություններ են վարվել այն թեմաների շուրջ, որոնք Միացյալ Նահանգներն առաջնահերթ է համարում: Այդ թեմաներն են էներգետիկ և տնտեսական կապերը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը:

Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, փոխանցում է minval.az-ը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, հիշեցրել է Տրանսադրիատիկ գազատարի (TAP) շինարարության ավարտի մասին, որով ապահովվել է Ադրբեջանից գազի մատակարարումը Եվրոպա:

Այնուհետև անդրադարձ է արվել Ղարաբաղյան հիմնախնդրին: ԱՄՆ-ն կոչ է արել երկու կողմերին էլ հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ լուծման համար:

Ռիկերը նշել է նաև, որ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել լուծելու ոչ միայն բուն հակամարտությունը, այլև դրա հետևանքները, այդ թվում՝ հումանիտար խնդիրները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը